Պարզունակ փաստեր

Անկախությունից ի վեր Հայաստանում բոլոր ղեկավարները, Լևոնից մինչեւ Նիկոլ նշանակվել են Ռուսաստանի դաբրոյով ու նախաձեռնությամբ, երբ ողջ քաղաքական էլիտան սպասարկում է ռուսի շահը՝ դիմադիրից մինչեւ  ընդդիմադիր, երբ ողջ հեռուստատեսությունը պրո-ռուսական պրոպագանդա է, երբ զինվորական ողջ էլիտան ու ղեկավարությունը ռուսական շկոլայի սաներն են, երբ ԿԳԲ կոչվող կառույց իրականում ոչ թե ազգային անվանգության, այլ Հայաստանի համար ամենավտանգավոր ծառայությունն է ու ընդամենը ներքին թշնամի գտնելու ու ռուսական գործակալների գործունեությունը համակարգող մարմին է։ Ու էս ամեն ինչի ֆոնին ռուսները պետք է ցույց տային, որ նիկոլն է դավաճան՝ իրենց դավաճանությունը արդարացնելու համար: Եվ դա ոնց են անում իրենց մյուս գործակալներով՝ քոչարյան եւ այլն…

Նիկոլի հերն էլ անիծած, ինքն էլ շարքային գործակալ է։ Հոկտեմբեր 27-ին Հայաստանը դադարեց շատ թե քիչ անկախ պետություն լինելուց։ Դրանից հետո ոտքով -գլխով Հայաստանում ծառայել են ու շարունակում են ծառայել ռուսի շահերը սպասարկողները։ Հետաքրքիրն այն է, որ ռուսները իրեց գործակալներին էլ չեն խնայում՝ անխնա փչացնում են։ Քոչարյանից կեղծ ընդդիմադիր սարքելու համար նրան 2 տարով գործուղեցին բանտ։ Էն մյուս գործակալ նիկոլին էլ մինչեւ հիմա տեսնում եք ինչ են անում։